11.08.2025
Ալիեւին Գինեսի ռեկորդի հավակնորդ անվանած բլոգերին մեկուսարան են տարել
25.01.2017
Ալիեւին Գինեսի ռեկորդի հավակնորդ անվանած բլոգերին մեկուսարան են տարել

Ադրբեջանցի բլոգեր Ռեշադ Ռամազանովին (Ռաշադ Աղադդին) մեկուսարան են տարել: Այս մասին Turan-ին հայտնել է նրա փաստաբան Ազեր Նագիեւը: Ռամազանովը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման՝ «խոշոր չափի թմրանյութ պահելու եւ իրացնելու համար»: Բլոգերը հայտնի է Facebook-ում իշխանության հասցեին քննադատական գրառումներով: Նա գրում է կրոնի, ազատության, արդարության մասին: Նա ծաղրել է հատկապես Իլհամ Ալիեւի առաջադրումը նախագահության երրորդ ժամկետով՝ դա կոչելով Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու ցանկություն: Փաստաբանը հունվարի 23-ին կալանավայր է այցելել՝ փորձելով պարզել իր պաշտպանյալին մեկուսարան տեղափոխելու պատճառը: Նա պատրաստվում է բանտի ղեկավարության դեմ բողոք ներկայացնել Քրեակատարողական ծառայություն: