11.08.2025
Ստորագրվել է Փաշինյան-Ալիև-Թրամփ համատեղ Հռչակագիրը
prev Նախորդ նորություն

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսի գործը կմեկնարկի օգոստոսի 15-ին

Լուսանկարը` 168.am
Լուսանկարը` 168.am

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Շիրակի թեմի առաջնորդի գործի առաջին դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 15-ին՝ հայտնում է Datalex տեղեկատվական համակարգը։


Միքայել արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին առաջադրվել է մեղադրանք այն բանի համար, որ ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Շիրակի թեմի առաջնորդ, պարբերաբար հանդես է եկել հրապարակային ելույթներով զանգվածային լրատվության միջոցներով։ Այս ելույթների միջոցով նա, ունենալով մեծ թվով հետևորդներ, կարողացել է ազդել հասարակության վարքագծի վրա և հակադրվել ՀՀ կառավարության դիրքորոշումներին։


Մասնավորապես, 2024թ. փետրվարի 3-ին և 2025թ. հունիսի 21-ին նա հարցազրույցներում կոչեր է արել իշխանությունը զավթելուն։ Նրա գործը մակագրվել է դատավոր Արմինե Սերժիկի Մելիքսեթյանին։


2024 թվականի փետրվարի 3-ին և 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ ներկայացուցիչների հետ ունեցած հարցազրույցներում Աջապահյանը հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր։ Գործով դատավոր է նշանակվել Արմինե Սերժիկի Մելիքսեթյանը։


Հիշեցնենք, որ արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն ուղղված կոչերի և ինքնիշխանությունից հրաժարվելու մեղադրանքով։ Նա ձերբակալվել է հունիսի 29-ին՝ երկու ամսով։ Խոստովանում է, որ ինքը մեղավոր չէ և իր դեմ հարուցված գործը համարում է քաղաքական հետապնդում։