Դոնալդ Թրամփին ավելի քիչ է հետաքրքրում Եվրոպայում տեղի ունեցող բանավեճերը, քան Մերձավոր Արևելքը։ Դա համաշխարհային քաղաքականության համար առանցքային տարածք է։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսանդր Ռարը։ Նրա խոսքով` Առկա է ընդհանուր թշնամի`ԻՊ–ն, ինչի դեմ պետք է պայքարել։ Թրամփը գնալու է այդ ուղությամբ։ Պուտինի ու Թրամփի հանդիպման նախաշեմին դա ամենակարևորն է։ Նա նշել է, որ ամռանը Համբուրգում կայանալու է Պուտինի ու Թրամփի հանդիպումը։ Դա լինելու է առանցքային պահ`երկու առաջնորդները հանդիպելու են առանց խորհրականների`միայն թարգմանիչների ներկայությամբ ու քննարկելու են աշխարհի ներկայի ու ապագայի հարցեր, փոխանցում է politobzor.net–ը։ Ըստ նրա, կան քաղաքական ուժեր, էլիտաներ, որոնք փորձելու են խոչընդոտել ՌԴ–ի ու ԱՄՆ–ի մերձեցմանը։