18.05.2025
Ուկրաինան և Ադրբեջանը հակատանկային հրթիռային համակարգեր կրտադրեն
29.09.2016
Ուկրաինան և Ադրբեջանը հակատանկային հրթիռային համակարգեր կրտադրեն

Ուկրաինան և Ադրբեջանը քննարկել են ադրբեջանական ձեռնարկություններում հակատանկային հրթիռային համակարգերի արտադրության հնարավորությունները, հաղորդում է «Укрспецэкспорт» կազմակերպության մամլո ծառայությունը։ «Укрспецэкспорт»-ի ուկրաինական պատվիրակությունը այժմ գտնվում է Ադրբեջանում, որտեղ մասնակցում է ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին։ Նշվում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Պավել Բուկինը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարի տեղակալ Թոֆիգ Ռաֆիևի հետ, որի հետ քննարկվել է Ադրբեջանի ռազմաարդյունաբերական կենտրոններում հակատանկային համակարգերի և կառավարվող հրթիռների համատեղ արտադրության վերաբերյալ հարցերը։ Կողմերը նաև քննարկել են ադրբեջանական զինտեխնիկայի սպասարկման համար անհրաժեշտ հատուկ տեխնիկայի մատակարարումը ուկրաինական կազմակերպությունների կողմից։