Սերտ դաշնակցային հարաբերություններ ունեցող Ադրբեջանն ու ՌԴ-ը չեն կարող անջատ գործել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան: «Մեզ տեղեկություններ են հասնում ռուսաստանցի գործընկերներից, որ ՌԴ-ի հարաբերությունները ՀՀ-ի և այլ երկրների հետ ուղղված չեն Ադրբեջանի դեմ: Ցանկանում ենք հավատալ, որ ուղղաթիռների տեղափոխությունը ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմական ծառայում է ՌԴ-ի ազգային ու պետական շահերին ու դրանք չեն բախվի Ադրբեջանի շահերի հետ», - նշել է նա, փոխանցում է Trend-ը: Ռուսական ԶԼՄ-ների տեղեկություններով, երեքշաբթի ՌԴ-ը ժամանակակից հարվածային Մի-25Պ և տրանսպորտային Մի-8 ՄՏ ուղղաթիռներ է տեղափոխել Հարավային ռազմական շրջանի ՀՀ-ում տեղակայված ռազմակայան: