Իրանը կօգտագործի իր ներուժը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանի, փոխանցում է ԱՊԱ–ն։ Նա նշել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի ՀՀ–ը և Ադրբեջանը խուսափեն պատերազմից։ Պատերազմը տարածաշրջանում խնդիրներ կառաջացնի երկու պետությունների համար։ Ըստ Լարիջանիի, Իրանը լավ հարաբերություններ ունի ՀՀ–ի ու Ադրբեջանի հետ։ Նա հույս է հայտնել, որ առկա իրավիճակում հակամարտությունը չի սրվի։