15.07.2025
ԱՄՆ պետքարտուղարությունում նշել են Իրանի հետ գործարքից դուրս գալու պայմանները
prev Նախորդ նորություն

Արևելագետ. Անկարան ունի սեփական շահերը Մերձավոր Արևելքում

Թուրքիան կարողանում է երկխոսություն վարել և ՌԴ–ի հետ ունի նույն դիրքորոշումը մի շարք հարցերում, սակայն Անկարան ունի սեփական շահերը Մերձավոր Արևելքում։ Այդ մասին հայտարարել է արևելագետ Անդրեյ Օտնիկովը։

Նա նշել է, որ դեռևս վաղ է խոսել ՌԴ–ի ու Թուրքիայի միջև ինչ–որ դաշինքի մասին, քանի որ Թուրքիան հետապնդում է իր ազգային շահերը։ Ըստ նրա, Թուրքիայի ու ՌԴ–ի միջև ձևավորվել է ավելի շատ հաջողակ համագործակցություն, քան ընկերություն։


Օտնիկովը հավելել է, որ Անկարան աջակցում է Սիրիայի մի շարք ընդդիմադիր շարժումներին` Սիրիայի ազատ բանակին, Ահրար աշ–Շամին, որոնք հանդես են գալիս կառավարական ուժերի դեմ։

Փորձագետ. Հյուսիս–Հարավը կարող է մրցակցել Սուեզի ջրանցքի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները