Փորձագետ. Հյուսիս–Հարավը կարող է մրցակցել Սուեզի ջրանցքի հետ
Հեռանկարում Հյուսիս–Հարավը կարող է մրցակցել Սուեզի ջրանքցով անցնող առևտրային ուղղությանը։ Մաքսային և տեխնիկական գործընթացների համահարթեցման և մրցակցային պայմանների ստեղխման դեպքում այդ տրանսպորտային միջանցքը մրցունակ կլինի։ Եթե Սուեզով` Հարավային Ասիայից դեպի Եվրոպա բեռները տեղափոխվում են 35 օրով, ապա Հյուսիս–Հարավով` 20-25 օրում։ Այդ մասին հայտարարել է տրանսպորտային քաղաքականության հարցերով փորձագետ Կիրիլ Սկոկովը։
Ըստ նրա, Հյուսիս–Հարավով բեռների տեղափոխությունը ապագայում կարող է կազմել մինչև 20 միլիոն տոննա բեռ` առանց հաշվի առնելու նավթն ու նավթամթերքները։
Այդ միջանցքի արևմտյան «թևը» կարող է դառնալ Վրաստան–Հայաստան–Իրան միջանցքը`ՀՀ–ի տարածքով անցնող «Հյուսիս–Հարավ» մայրուղու շինարարությունից հետո, որը կմիացնի Պարսից ծոցը` վրացական սևծովյան նավահանգիստների հետ։