24.11.2024
Սեմյոն Բաղդասարովը Սոչիի Կոնգրեսի մասին. Պատերազմը շարունակվելու է
prev Նախորդ նորություն

ԱՄՆ պետքարտուղարությունում նշել են Իրանի հետ գործարքից դուրս գալու պայմանները

Ամերիկյան կողմը դուրս կգա Իրանի հետ միջուկային գործարքից, եթե եվրոպացի գործընկերներն աշխատանքներ չսկսեն դրա «թերություններն ուղղելու» ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

«Սա վերջին շանսն է: Եվրոպացի դաշնակիցների նման պարտավորությունների բացակայության դեպքում՝ ԱՄՆ-ն այլեւս չի երկարաձգի պատժամիջոցները հանելու ռեժիմը, որպեսզի մնա Իրանի հետ միջուկային գործարքի մասի: Եվ եթե ցանկացած ժամանակ նախագահը որոշի, որ համաձայնագրին հասնել հնարավոր չէ, Միացյալ Նահանգները անհապաղ դուրս կգա գործարքից»,- ասել է նա:

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունում չեն պատասխանել հարցին, թե ինչու Ռուսաստանն ու Չինաստանը չեն հրավիրվել Իրանի հետ համաձայնագրի «թերությունները շտկելու» բանակցություններին: