24.11.2024
Իդլիբում թուրքական ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել. կա զոհ
prev Նախորդ նորություն

Սեմյոն Բաղդասարովը Սոչիի Կոնգրեսի մասին. Պատերազմը շարունակվելու է

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, որ Սոչիում կայացած Կոնգրեսը ցուցադրական միջոցառում է։

Նա նշել է, որ Կոնգրեսը որևէ բան չի փոխելու։ Սիրիան փաստացի բաժանված է երեք մասի` մի մասը վերահսկում են Իրանը, ՌԴ–ն և Դամասկոսի կառավարությունը, մյուս մասը` Հյուսիսային Սիրիայի Ֆեդերացիան։

Ըստ նրա, իրավիճակը ապագայում կարող է հանգեցնել ռազմական հեղաշրջման։

«Քաղաքացիական պատերազմը կշարունակվի։ Ես չեմ բացառում Հյուսիսային Սիրիայի Ֆեդերացիայի ռազմական հակամարտություն Դամասկոսի հետ։ Հնարավոր է անգամ ռազմական հեղաշրջում Դամասկոսում։ Կարծում եմ, սպաները դժգոհ են, որ երկրի տարածքների մի մասը վաճառվում են թուրքերին»,– հավելել է նա։