25.11.2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կներառվի Ֆրանսիայի օրացույց. Մակրոնը խոստացավ
prev Նախորդ նորություն

Շավարշ Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի վստահված անձ

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակել է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց նոր ցուցակը, որում 62 անուն է: Դրանց թվում է նաև հերոս, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ տիտղոսակիր լողորդ, ջրասուզալող մարզաձևում 11 անգամ աշխարհի ռեկորդակիր, 17 անգամ աշխարհի չեմպիոն, 13 անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը:


Հրապարակված ցուցակը երրորդն է: Այսպիսով, Պուտինն ունի 476 վստահված անձ:


Նշենք, որ 1976 թվականի սեպտեմբերին 23-ամյա լողորդ Շավարշ Կարապետյանը ականատես է դառնում, թե ինչպես է մարդկանցով լի տրոլեյբուսն ընկնում Երևանյան լիճ: Շնորհիվ նրա արագ կողմնորոշման, Կարապետյանը կարողանում է ջրից դուրս բերել 20 մարդու, այդպիսով փրկել նրանց կյանքը: Կարապետյանը շատ թանկ է վճարում իր հերոսության համար՝ ծանր երկկողմանի թոքաբորբից հետո նա ստիպված ավարտում է իր կարիերան: