23.04.2025
Շավարշ Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի վստահված անձ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն աջակցում է Իրանի ժողովրդին ազատության համար իր մղած քաջարի պայքարում. Թրամփ

Միացյալ Նահանգներն աջակցում է Իրանի ժողովրդին ազատության համար իր մղած քաջարի պայքարում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Կոնգրեսում:


«Երբ Իրանի ժողովուրդը հանդես եկավ կոռումպացված բռնապետության հանցագործությունների դեմ՝ ես չլռեցի: Ամերիկան աջակցում է Իրանի ժողովրդին ազատության համար իրենց քաջարի պայքարում»,- ասել է նա՝ նկատի ունենալով դեկտեմբերի վերջին Իրանի տարբեր քաղաքներում անցկացված հակակառավարական ցույցերը։


Թրամփը կրկնել է, որ խնդրում է Կոնգրեսին դիտարկել «Իրանի հետ սարսափելի միջուկային գործարքի հիմնական թերությունները»:

Պատրուշև. «Կրեմլյան զեկույց»–ը չի փոխի ՌԴ–ի արտաքին քաղաքականությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար