24.07.2025
ԱՄՆ-ում հնչեցրել են հակառուսական պատժամիջոցների վերջնական նպատակը
prev Նախորդ նորություն

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կներառվի Ֆրանսիայի օրացույց. Մակրոնը խոստացավ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է ներառել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հանրապետության օրացույց: Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) կողմից կազմակերպվող ամենամյա ճաշի ժամանակ:


Նախագահի խոսքով՝ Ֆրանսիայի խորհրդարանը կանդրադառնա այդ հարցին առաջիկա ամիսներին.


«Դա արդարության և ճանաչման մեր պայքարն է, մենք պայքարում ենք ու կավելացնենք այդ օրը օրացույցում: Ազգային ժողովը այդ հարցին կվերադառնա առաջիկա ամիսներին», —ասել է նա: 


Հիշեցնենք, այս տարի սպասվում է Մակրոնի այցը Հայաստան: Հոկտեմբերին նա կմասնակցի Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: 

Շավարշ Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի վստահված անձ
Հաջորդ նորություն next
 Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը
23.07.2025
Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը