25.11.2024
5 մլն դոլար են պահանջել․ ձերբակալել են Շինանյութի Սերգեյի որդու առեւանգողներին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ում հնչեցրել են հակառուսական պատժամիջոցների վերջնական նպատակը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելով՝ ԱՄՆ-ն ցանկանում է կանխել Ռուսաստանի իշխանությունների եկամուտների ստացումը «թշնամական գործունեության» պատճառով: Այս մասին հայտարարել է Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ։

«Վերջնական նպատակը ռուսական կառավարության կողմից ստացվող կարևոր եկամտի դադարեցումն է»,-ասել է ամերիկացի դիվանագետը։

Հունվարի 30-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է «կրեմլյան զեկույցը», որում հայտնել են 210 ռուս քաղաքական գործիչներ և գործարարներ և որոնց դեմ կարող են տեսականորեն պատժամիջոցներ սահմանվել։