25.11.2024
Ուրուգվայի հայազգի նախարարը հրաժարվել է հանդիպել թուրքական պատվիրակության հետ
prev Նախորդ նորություն

5 մլն դոլար են պահանջել․ ձերբակալել են Շինանյութի Սերգեյի որդու առեւանգողներին

Ռուսասատն-Ուկրաինա սահմանին ձերբակալել են 22-ամյա կնոջ եւ նրա հետ նույն բնակարանում ապրող 41-ամյա տղամարդու։ Քրեական զույգը կասկածվում է փրկագին ստանալու նպատակով մարդկանց առեւանգման մեջ։


Այս մասին «Փաստեր» պարբերականին հայտնել է Կիեւի ազգային ոստիկանության գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն ու հավելել, որ նրանց կասկածում են Կիեւում հայաստանցի գործարար Սերգեյ Մանուկյանի («Շինանյութի Սերգեյի») որդուն՝ Արման Մանուկյանին, ու զարմիկին՝ Սամվելին առեւանգելու մեջ։


«ՀՀ քաղաքացիներ հանդիսացող երկու ազգականների առեւանգել էին Կիեւի խիտ բնակեցված թաղամասում շենքի մուտքի դիմաց շատերի աչքի առաջ եւ շուրջ 70 օր պահել Սոֆիական Բորշչագովկի տներից մեկում։ Նրանց ազատ արձակման համար հայաստանցի հայտնի գործարարից՝ առեւանգվածներից մեկի հորից, գումար պահանջել։ Գումարը կազմում էր 5 մլն դոլար ներով», - ասել է Կրիշչենկոն։


Նրա խոսքով, հանցագործների վրա հանարվոր է եղել դուրս գալ, երբ առեւանգվածներից մեկը կարողացել է փախչել։ «Նրան հաջողվել է ազատվել շղթաներից, նա կոտրել է պատուհանը եւ երկրորդ հարկից թռել ներքեւ։ Թեպետ նա վնասվել է, սակայն կարող ացել է փախչել եւ ոստիկանություն կանչել։ Պահակը, որ տեսել է տղայի փախուստը, եւս փախուստի է դիմել», - ասել է նա ու հավելել, որ հանցագործներին ձերբակալել են այն ժամանակ, երբ նրանք փորձել են անցնել Ռուսաստան։


«Նրանց նկատմամբ խափանման միջոցն ընտրվել կալանք։ Առաջիկա երկու ամիսները նրանք կանցնակցնեն մեկուսարանում», - ասել է նա։


Նշվում է, որ կասկածյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները, սակայն նրանց մոտ հայտնաբերվել է այլ հարուստ ու ազդեցիկ մարդկանց վերաբերյալ «դոսյե»։ Հավանաբար նրանք պատրաստավում էին նոր առեւնագումներ կատարել։


Սերգեյ Մանուկյանի որդին ու նրա ազգականը պատմել են, որ նրանց 70 օր նրանց պահել են շաղթայված եւ դեմքերը փակած վիճակում, որպեսզի չտեսնեին առեւնագորղներին։ Գերիների հետ վարվել են լավ, հաճախակի կերակրել են։


Այժմ իրավապահները հանցավոր խմբի մյուս անդամներին են փնտրում, որոնք կարող են առեւանգմանը հանցակից լինել։