26.11.2024
Պրահայում կկայանա ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը
prev Նախորդ նորություն

Մի օր կվերադառնամ ձեզ մոտ եւ կասեմ, որ մենք կարգավորել ենք ԼՂ հակամարտությունը․ Մակրոն

Ֆրանսիան շարունակելու է իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին նշել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին իր ելույթում:


Նա նշել է, որ որպես միջնորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան կշարունակի առաջ ընթանալ կողմերին լսելու ճանապարհով: «Հուսամ, որ մի օր կվերադառնամ ձեզ մոտ և կասեմ, որ մենք կարգավորել ենք այդ հակամարտությունը»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:


Ամենամյա ընթրիքին մասնակցել են նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ, այդ թվում՝ հայազգի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Ֆրանսիայի հայկական և հրեական համայնքների ներկայացուցիչներ: Ընթրիքի պատվո հյուրն էր Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը:


Ընթրիքի ընթացքում ունեցած ելույթում Մակրոնն անդրադարձել է հայ համայնքին հուզող մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությանը:


Ավելի վաղ Փարիզում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդպման արդյունքով Մարկոնը հայտարարել էր, որ ԼՂ հակամարատությունը սառեցված չէ, իսկ ներկայիս ստատուս-քվոն կայուն չէ։ Նա պնդել էր, որ հակամարտության կարգավորումը կողմից պահանջում է գնալ համարձակ փոխզիջման։