26.11.2024
Ադրբեջանում մշակվում է «Սահմանապահ զորքերի մասին» նոր օրինագիծ
prev Նախորդ նորություն

Պրահայում կկայանա ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը

Այսօր Պրահայում կկայանա «Կարասին-Աբաշիձե» ձևաչափով ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը։

Գլխավոր թեման շվեյցարական SGS ընկերության օգնությամբ մաքսային մոնիտորինգի մասին ռուս-վրացական պայմանագրի իրագործումն է։ Խոսքը Թբիլիսիի վերահսկողությունից դուրս եկած Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանային հատվածների մասին է։

Պրահա թռիչքից առաջ Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ մտադիր է ՌԴ փոխարտգոծնախարար Գրիգորի Կարասինիի հետ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։