22.04.2025
Ադրբեջանը 2017 թվականին ԱՉԳ-ից նավթի արդյունահանումը 7 տոկոսով կրճատել է
prev Նախորդ նորություն

Բեռը կալանվել է․ «Ռոսսելխոզնադզորն» արգելել է ՀՀ-ից 1 տոննա խեցգետն ներմուծել Ռուսաստան

Հայաստանից մատակարարված կենդանի խեցգետնի շուրջ մեկ տոննա խմբաքանակը «Ռոսսելխոզնադզորը» «Դոմոդեդովո» օդանավակայանում արգելել է ներմուծել Ռուսաստան։ Այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզորի» Մոսկվայի, Մոսկվայի եւ Տուլայի մարզերի վարչության մամուլի ծառայությունը։


Հաղորդագրությունում նշվում է, որ «Դոմոդեդովո-Կարգո» ՓԲԸ ժամանակավոր պահման պահեստներում կասեցվել է Հայաստանի Հարապետությունից մատակարարված 2018 թվականի հունվարի 25-ի հավաստագրով ուղեկցվող 1 տոննա կենդանի խեցգետնի խմբաքանակի ձեւակերպումը։


Ըստ հաղորդագրության, սահմանապահ անասնաբուժական ստուգմամբ պարզվել է, որ խախտվել է բեռի փաթեթավորման ամբողջականությունը: «Դրանից բացի, անասնաբուժական հավաստագրում նշված արտադրանքի արտադրման ժամկետը չի համապատասխանում մակնշման պիտակների վրա նշվածին: Արդյունքում բեռը կալանվել է», - ասված է հաղորդագրության մեջ:

Հույս ունենք՝ ԵՄ-ի հետ համաձայնագիրը կվավերացվի մինչեւ 2019 թ. ընտրությունները․ Աշոտյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան