ՌԴ-ը տարածաշրջանում ունի երկու իրական դաշնակից՝Հայաստանն ու Սիրիան: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա խոսքով, այսօրվա իրավիճակում ՌԴ-ը ունի իրական դաշնակիցների կարիք և այսօր Մոսկվան ունի երկու իրական դաշնակից՝ Սիրիան ու ՀՀ-ը: Շիրինյանը նշել է, որ հայ ժողովուրդն իրականում համակրում է ՌԴ-ին և հավելել, որ ՀՀ-ը ՌԴ-ի հետ է կապված հազարավոր թելերով: Ըստ նրա, ռուսները պետք է իմանան, որ գալիք աշխարհաքադաքական գործընթացներում նրանք ունեն իրական դաշնակիցների կարիք և ՀՀ-ը հանդիսանում է այդպիսի դաշնակից: Անդրադառնալով ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերություններին քաղաքագետը նշել է, որ դրանք շարունակում են մնալ պատերազմի եզրագծին, սակայն չեն անցնի այն: