20.04.2025
Ղարաբաղյան հակամարտությունը  ԵԱՀԿ առաջնահերություններից է.  Անջելինո Ալֆանո
prev Նախորդ նորություն

Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել բոլոր մահմեդականներին միավորվել հանուն Ղարաբաղի

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել բոլոր մահմեդականներին միավորվել հանուն Ղարաբաղի: Այս մասին նա հայտարարել է Ստամբուլում ընթացող միջազգային կոնֆերանսի ժամանակ:


«Եվրոպայի և Արևմուտքի պետությունները երկակի ստանդարտներ են կիրառում մահմեդական պետություններում տեղի ունեցող իրադարձություններին: Ի՞նչ արդարության մասին կարող է խոսք լինել: Ադրբեջանական հողերը պատկանում են ադրբեջանցի ժողովրդին: Մենք կոչ ենք անում ամբողջ մահմեդական աշխարհին միավորվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար», - AZE հաղորդմամբ ասել է Փաշազադեն: 


Նա նաև ընդգծել է, որ մահմեդական աշխարհը ենթարկվում է խտրականության ու նույնականացվում ահաբեկչության հետ: 


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ կայացած հանդիպմանը Ալահշուքյուր Փաշազադեն այլ հայտարարություններով հանդես եկավ: Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասված էր, որ հակամարտող կողմերի երիտասարդները պետք է դաստիարակվեն որպես հարևաններ:


«Համոզված ենք, որ տարաձայնությունները կարելի է հաղթահարել՝ հենվելով բարիդրացիության սկզբունքների և ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների ՝ բարության, մերձավորի նկատմամբ սիրո, փոխադարձ ներողամտության և բարեգթության վրա»:

Հայացք Բաքվից. ԵԱՀԿ Մինսկի խումբը` հակամարտության սառեցման գործիք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար