25.11.2024
ԵՄ–ն ռազմավարական կարևորություն է տալիս Ադրբեջանին, որպես տրանսպորտային միջանցքի
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ առաջնահերություններից է. Անջելինո Ալֆանո

ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնահերթություններից է ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը, ինչպես նաև ԵԱՀԿ գոտում երկարամյա այլ հակամարտությունների կարգավորումը: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում հայտարարել է Իտալիայի ԱԳՆ, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոն:


«Մեր նախագահության օրոք մենք առավելագույնս ուշադրություն կդարձնենք Ուկրաինայում առկա ճգնաժամին և ԵԱՀԿ գոտում այսպես կոչված ձգձգվող հակամարտություններին՝ Լեռնային Ղարաբաղ, Մերձդնեստր, Վրաստան»,- ասել է նա:


Ալֆանոն փետրվարի 1-ին կժամանի Մոսկվա: Այցի շրջանակում նա կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: