25.11.2024
Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել բոլոր մահմեդականներին միավորվել հանուն Ղարաբաղի
prev Նախորդ նորություն

Հայացք Բաքվից. ԵԱՀԿ Մինսկի խումբը` հակամարտության սառեցման գործիք

ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ պաշտոնապես միջնորդական ինստիտուտ, սկաայն այդ ինստիտուտի լեգիտիմությունն արդեն իսկ մեծ հարցականի տակ է։ Մինսկի խումբ բառակապակցությունն արդեն դարձել է սովորական քաղաքական հռետորաբանություն։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ասիֆ Ուսուբալիևը։

Նա նշել է, որ Մինսկի խումբը զբաղվում է ոչ թե միջազգային իրավունքի գերակայության ուղղությամբ, այլ հակամարտության և ստատուս–քվոյի սառեցմամբ, ինչն անընդունելի է Ադրբեջանի համար։

«Մինսկի խումբը «միջնորդների» սեփական գեոստրատեգիական նպատակների իրականացման գործիք է»,–հավելել է նա։