18.05.2025
«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունն Ադրբեջանում բացում է ուղղաթիռների վերանորոգման կենտրոն
27.09.2016
«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունն Ադրբեջանում բացում է ուղղաթիռների վերանորոգման կենտրոն

«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը և ադրբեջանական Silk Way Helicopter Services ավիաձեռնարկությունը Ադրբեջանի տարածքում ստեղծում են «Մի-8/17» տիպի քաղաքացիական ուղղաթիռների վերանորոգման համատեղ ընկերություն: Այս մասին գրում է Haqqin.az-ը: Կողմերը համապատասխան համաձայնագիրը ստորագրել են այսօր Բաքվում մեկնարկած ADEX-2016 միջազգային ռազմական ցուցահանդեսի ժամանակ: «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերության տարածած հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանն ԱՊՀ տարածքում ռուսական արտադրության ուղղաթիռների առանցքային շահագործողներից է: Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված է այդ երկրում սպասարկման կենտրոն բացելու մասին մեր որոշումը: Հետագայում մենք ծրագրում ենք ընդլայնել Ադբեջանում ուղղաթիռների վերանորոգման մեր կենտրոնի հնարավորությունները և իրականացնել ռուսական արտադրության մարտական ուղղաթիռների վերանորոգում: Համապատասխան բանակցություններն արդեն ընթացքի մեջ են»: