25.11.2024
SOCAR–ը ռուսական նավթամթերքներ է արտահանելու
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման հույս ունեմ. ԵԽԽՎ նախագահ

Իմ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության մասով համընկնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիրքորոշման հետ: ԵԽԽՎ-ն հարգանքով է վերաբերում միջազգային կազմակերպության գործունեությանը, որն իրականացնում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Այս մասին Report-ին ասել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետտին:


Նրա խոսքով, ԵԽԽՎ-ն պատրաստ է սատարել ցանկացած գործունեություն, որը միտված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նա նաև հույս է հայտնել, որ հանգուցալուծումը չի ուշանա.


«Ես շուտափույթ խաղաղ կարգավորման հույս ունեմ»,- հավելել է նա:


Հիշեցնենք, Նիկոլետտին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվեց անցած շաբաթ՝ վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ: