21.04.2025
Դոդոն. ՆԱՏՕ–ն Մոլդովայի համար պատերազմ է
prev Նախորդ նորություն

ԵԽԽՎ նոր նախագահը սկզբունքային, օբյեկտիվ և արդար գործիչ է. Նաիրա Կարապետյան

ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչ, Իտալիայի պատվիրակության ղեկավար Միկելե (Միշել) Նիկոլետտին։


Նիկոլետտին ընտրվել է առանց ֆորմալ քվեարկության, քանզի այլընտրանքային թեկնածու չի եղել:


ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին անդամ Նաիրա Կարապետյանի խոսքով, անձամբ ճանաչելով Նիկոլետտիին  վստահորեն կարող է փաստել, որ նման սկզբունքային, լուրջ, օբյեկտիվ, արդար և խիստ հավասարակշռված մարդը բարձր է պահելու Վեհաժողովի վարկանիշը։


«Բարձր դասելով ժողովրդավարական սկզբունքները, Նիկոլետտին առաջիններից մեկն էր, որ ընդվզեց կոռուպցիայի մեջ թաղված Ագրամունտի դեմ, նախաձեռնելով Վեհաժողովի առողջացմանն ու ինքնամաքրմանը տանող մի շարք քայլեր։ Ի սրտե հաջողություն եմ մաղթում ԵԽԽՎ նոր նախագահին»,- facebook-յան իր էջում գրառել է Կարապետյանը:


Հիշեցնենք, այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում ելույթով հանդես կգա նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայ-ֆրանսիական տնտեսական կապերը զիջում են քաղաքական առկա մակարդակին. Ժերար Լարշե
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան