25.11.2024
Փորձագետ. Երևանը ցանկանում է Մոսկվա-Բաքու ռազմա–տեխնիկական համագործակցության դադարեցում
prev Նախորդ նորություն

Վրաստանում քննարկվում է նախագահի պաշտոնում Իվանիշվիլիի առաջադրման հարցը

Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Վրաստանի ամենահարուստ գործարարը` «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կպայքարի երկրի հինգերորդ նախագահի պաշտոնի համար:

Ուրբաթ օրը, մեկնաբանելով Իվանիշվիլիի հնարավոր առաջադրումը աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում, պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարեց. «Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում աշխատելուց հետո որոշեց հեռանալ քաղաքականությունից: Բայց եթե նա, այնուհանդերձ, որոշի վերադառնալ և մասնակցել ընտրություններին, ես այդ որոշումը միայն կողջունեմ»:

«Վրացական երազանքի» մեկ այլ առանցքային անդամ` խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, հակառակը` Իվանիշվիլիի առաջադրման հեռանկարը քիչ հավանական է համարում:

«Իվանիշվիլին տարիներ առաջ է քաղաքականությունից հեռանալու որոշում կայացրել և այդ որոշումը չի փոխել: Ամեն դեպքում վստահ եղեք` ով ուզում է լինի «Վրացական երազանքի» թեկնածուն աշնանը կայանալիք ընտրություններում` նա լուրջ մրցակից չի ունենա», - նշում էր վրացական խորհրդարանի ղեկավարը: