10.09.2025
Փորձագետներն Էրդողանի այցի մասին.Օրակարգում էներգետիկան է և սիրիական հակամարտությունը
10.03.2017
Փորձագետներն Էրդողանի այցի մասին.Օրակարգում էներգետիկան է և սիրիական հակամարտությունը

ՌԴ–ն հետաքրքրված է Սիրիայում գործողության ավարտով ու այդ պատճոռով էլ Մոսկվան համաձայնվել է Եփրատի վահան գործողությանը։ Այդ մասին RT–ի հետ զրույցում հայտարարել է Արդի Թուրքիայի ուսումնասիրությունների կենտրոնի քաղաքական ուղղության ղեկավար Յուրի Մավաշևը։ Նա նշել է, որ երկու առաջնորդները մասնակցելու են Բարձրագույն մակարդակի ռազմավարական խորհրդի նիստին։ Այդ ինստիտուտին է վերագրվում սահմանափակումների ու էմբարգոյի վերացման խնդիրը։ Ըստ նրա, հանդիպման առանցքային թեմաներից են լինելու նաև Թուրքական հոսքի շինարարությունն ու Աքքույու ատոմակայանի հարցը: Թուրք քաղաքագետ Քերիմ Հասը հայտարարել է, որ Էրդողանի ու Պուտինի քննարկման գլխավոր թեման է լինելու Սիրիան։ Նա նշել է, որ քննարկվելու է ՌԴ–ի ու Թուրքիայի համագործակցության հարցն`ինչպես դա առկա էր Հալեպում, նաև Իդլիբում ու այլ շրջաններում։ Ըստ նրա, անդրադարձ է կատարվելու նաև ՌԴ–ի ու Թուրքիայի համագործակցությանը Մանբիջում ու Ռաքքայում։ Քաղաքագետի խոսքով, կարևոր է նաև ՌԴ–ի դիրքորոշումը քրդական Ժողովրդական միություն կուսակցության և այլ քրդական ուժերի հանդեպ, նրանց դերակատարմանն ապագա Սիրիայում,փոխանցում է ria.ru կայքը։