ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը, մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Կրակովում կայացած հանդիպումը, ներկայացել այդ բանակցությունների որոշակի մանրամասներ։
«ԱՊԱ»-ի մոսկովյան թղթակցի հետ հարցազրույցում նա նշել է, որ Կրակովում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ռիսկերի նվազեցմանն առնչվող հարցեր։ Այդ թվում, նկատել է նա, խոսքը նաեւ հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման մասին է: «Նախարարները սկզբունքորեն համաձայնել են միջնորդների պատրաստած փաստաթղթի հետ, որը կանոնակարգում է լրացուցիչ յոթ դիտորդների գործունեությունը», - ասել է նա:
Նա հիշեցրել է, որ 2017 թ-ի հոկտեմբերին Շվեյցարիայում կայացած ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին գագաթնաժողովում որոշում էր կայացվել ակտիվացնել բանակցային գործընթացը եւ շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: «Համապատասխանաբար, գագաթաժողովից հետո ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերների հետ, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահությունը ներկայացնող դեսպան Կասպրշիկի հետ միասին մենք մի շարք խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ եւ օգնել ենք նրանց երկու հանդիպում կազմակերպել, որոնցից վերջինը կայացավ Կրակովում», - ասել է նա ու հավելել, որ այդ հանդիպմանը մասնավորապես քննարկվել են ռազմական ռիսկերի նվազեցմանն առնչվող հարցեր:
Երկու երկրենրի ԱԳ նախարարները, նշում է ռուսաստանցի համանախագահը, սկզբունքորեն համաձայնել են միջնորդների պատրաստած փաստաթղթի հետ, որը կանոնակարգում է լրացուցիչ յոթ դիտորդների գործունեությունը: «Մնացել են մի քանի տեխնիկական դետալներ, որոնք մինչեւ ընդլայնման մեխանիզմի գործարկումը հարկավոր է համաձայնեցնել », - ընդգծել է Իգոր Պոպովը:
ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը նաեւ ընդգծել է, որ բանակցություններում շարունակվել են ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին խոչընդոտող առավել բարդ ասպեկտների քննարկումները:
Այս համատեքստում նա նշել է, որ կարգավորման վերաբերյալ առաջարկները նոր չեն, կողմերը դրանք բազմիցս հնչեցրել են. դրանք վերաբերում են կարգավիճակի հետ կապված հարցերի լուծմանը եւ տարածքային խնդրի կարգավորմանը: «Համանախագահների արտահայտած կարծիքներն ուղղված են ընդունելի լուծումներ գտնելուն: Մենք ակնակլում ենք ճշտել կողմերի դիրքորոշումը փետրվար ամսվա առաջին տասնօրյակում կայանալիք մեր «եռյակի» այցի եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների ընթացքում», - ասել է Պոպովը ու ու նշել, որ միայն հակամարտության կողմերը քաղաքական կամք դրսեւորելով կարող են կարգավորել հիմնախնդիրը։
Պոպովը նաեւ ընդգծել է, որ առաջիկայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան սպասվող այցի նպատակն է ճտել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների դիրքորոշումները հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Նրա խոսքով, ապագայում նախագահների մակարդակով հանդիպում տեղի կունենա այն ժամանակ, երբ կողմերը դրան իսկապես պատրաստ լինեն։