4.11.2025
Ալիևը շտապեցնում է Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը քարտեզի վրա․ XX դարասկզբի միրաժ

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն, իբր, օրինակ է բերել 20-րդ դարասկզբի ռուսական քարտեզները՝ նշելով, թե համաձայն դրանց Հայաստանի ներկայիս տարածքում կան «ադրբեջանական տեղանուններ» և կոչ անելով ուսումնասիրել ու հանրահռչակել դրանք։


Մի կողմ թողնելով, որ քարտեզներում ընդհանրապես չկա Ադրբեջան տարածք Հարավային Կովկասում, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին և նրա ողջ կեղծ գիտական ու քարոզչական կառուացակարգերին առաջարկում եմ հանրահռչակել և ուսումնասիրել, դիցուք, 1902թ. Ռուսական կայսրության Բաքվի նահանգի ազգագրական քարտեզի հենց Ապշերոնյան թերակղզու հատվածը և բացի Ահմեդլու և Սաբունչի բնակավայրերի «-լու» և «-չի» թյուրքական ածանցներից, գտնել որևէ այլ թյուրքական տարր կամ բացի մեկ՝ Թուրքան, անվանումով գյուղից, այլ բնակավայր, որի բնակչությունը նշված չէ կովկասյան պարսիկների (թաթերի) բնակության տարածքը նշող դարչնագույնով։


Դե, ինչպես արդի երևանյան աշխարհաբարով են ասում՝ «կպեք գործերիդ», քանզի նույնիսկ արհեստածին Ադրբեջանի սիրտ Ապշերոնը՝ Բաքու մայրաքաղաքով, ադրբեջանական չէր։


Իրանագետ Վարդան Ոսկանյան


 

Սևանի մասին Ալիևի հայտարարության շուրջ
Հաջորդ նորություն next