24.11.2024
ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան ԻՊ-ին զենք են մատակարարում. Զարիֆ
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայում Թուրքիային զսպվածության կոչ է արել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կոչ է արել Թուրքիային գործել չափավոր և համաչափ՝ Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ գործողության ընթացքում:

Սթոլթենբերգն, այդուհանդերձ, հիշեցրել է, որ Թուրքիան հանդիսանում է ահաբեկչությունից առավել տառապող ՆԱՏՕ-ի երկրներից մեկը։

«Բոլոր պետությունները պաշտպանվելու իրավունք ունեն, սակայն այդ գործողությունները պետք է լինեն համաչափ և չափավոր»,-հայտարարել է Սթոլթենբերգը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ շփվում է թուրքական ղեկավարության հետ Սիրիայում «Ձիթենու ճյուղ» գործողության հետ կապված։