24.12.2024
Բիձինա Իվանիշվիլի. Վրաստանը հնարավոր է սկսի գազ գնել Իրանից
12.11.2015
Բիձինա Իվանիշվիլի. Վրաստանը հնարավոր է սկսի գազ գնել Իրանից

Վրաստանը ամենայն հավանականությամբ կսկսի բնական գազ գնել Վրաստանի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին: Այսօրվա դրությամբ Վրաստանի գազի գլխավոր մատակարարն Ադրբեջանն է: Սակայն Վրաստանի իշխանությունները մտածում են էներգետիկ հոսքերի դիվերսիֆիկացիայի մասին, ինչի մասին մինչ այդ հայտարարել էր էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Նա նշել է, որ ակտիվ աշխատանք է ընթանում Իրանի հետ այդ ուղղությամբ, փոխանցում է newsgeorgia.ge կայքը: «Մոտավորապես երկու շաբաթ առաջ ես հանդիպում եմ ունեցել դեսպանների հետ: Մենք ակտիվորեն աշխատում ենք կառավարության անդամների հետ տնտեսության բոլոր ուղղություններով: Ես ոչինչ չեմ ղեկավարում, սակյան ինչ վերաբերվում է տնտեսության, ամեն ինչին ակտիվորեն մասնակցում եմ»,-նշել է Իվանիշվիլին: Նախկին վարչապետը կարևորել է Իրանի հետ սերտ և խորը հարաբերությունների ամրապնդումը: «Իրանը, Չինաստանն ու ՌԴ-ը նույնպես մեզ անհրաժեշտ են: Շատ հետաքրքիր կլինի, եթե իրանական գազը հասնի Վրաստան և ես կարծում եմ, մեծ հավանականությամբ այդպես էլ լինելու է»,-նշել է նա լրագրողների հետ զրույցում: Մինչ այդ, VERELQ-ը հայտնել է, որ Վրաստանի էներգետիկայի նախարարի խոսքով ապագայում Թբիլիսին կկարողանա գազ գնել միայ Ադրբեջանով կամ Հայաստանով: