Լևան Իզորիան պաշտոնական այցով կայցելի Հայաստան
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ։
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի և հետագա հեռանկարային ուղղությունների վերաբերյալ՝ այս համատեքստում հատկապես կարևորելով ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտներում համագործակցությունը։
Նախարար Իզորիան գոհունակությամբ նշել է և միաժամանակ իր շնորհակալությունը հայտնել նախորդ տարի Վրաստանում անցկացված «Noble Partner» բազմազգ զորավարժությանը հայկական կողմի մասնակցության համար և հույս հայտնել, որ Հայաստանն այս տարի ևս իր մասնակցությունը կունենա այդ զորավարժությանը։
Լևան Իզորիան հավաստիացրել է, որ այս տարի նախատեսված է իր պաշտոնական այցը Հայաստան։