Թուրքիան կազմաքանդիչ գործողություններ է իրականացնում Երուսաղեմում։ Վերջին տարիներին ես միակն էի, ով դեմ էր Էրդողանի հետ համաձայնագրի ստորագրմանը`Մավի Մարմարիի միջադեպի փոխհատուցման հետ կապված։ Այդ մասին հայտարարել է Ազգային անվտանգության ինստիտուտի գիտաշխատակից Գիդեոն Սաարը, փոխանցում է cursorinfo.co.il–ը։Նրա խոսքով, Էրդողանն իրականացնում է հակաիսրայելական քաղաքականություն և ցանկանում է ղեկավարել տարածաշրջանի բոլոր սուննիական ուժերին։Ըստ նրա, անհրաժեշտ է հետևություննե անել և փոխել Թուրքիայի հետ գազային համաձայնագիրը`չի կարելի գնալ նման ռիսկերի։Նա նշել է, որ մի պահ, երբ Էրդողանի ու ՌԴ–ի միջև հակամարտություն ծագեց, հույս կար, որ Թուրքիան կարող է փոխել ուղենիշը, սակայն Էրդողանի ուղենիշը մնաց անփոփոխ։