25.11.2024
Մամուլի տեսություն. Արմեն Սարգսյանի «պատասխանը» դիվահարել է ՀՀԿ-ին
prev Նախորդ նորություն

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող է նշանակվել Ուկրաինայի ներկայացուցիչը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով համազեկուցողի փոփոխություն է տեղի ունեցել: VERELQ-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Հայաստանի հարցով համազեկուցող է նշանակվել Ուկրաինան ներկայացնող Յուլիա Լյովոչկինան:

Նախկին համազեկուցողի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ Ալան Միլի լիազորություններն այլևս դադարել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում:


Նշենք, որ Լյովոչկինան իտալացի համազեկուցող Ջուզեպպե Գալատիի հետ համատեղ այսուհետ կիրականացնի ԵԽ առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մշտական մոնիթորինգը: