25.11.2024
Ռուսական ռուբլին պատրաստվում է ճնշել դոլարը միջազգային արենայում. մեկնարկը տրվել է ԵԱՏՄ-ից
prev Նախորդ նորություն

Բաքուն Արցախի դիրքերի վրա հարձակվել է Սիրիայում կործանված ԻՊ-ի ԱԹՍ-ներով. Եվսեեւ

Ադրբեջանն Արցախում հայկական դիրքերի վրա հարձակման ժամանակ օգտագործել է ինքնաշեն անօդաչու սարքեր, որոնք շատ նման են եղել Սիրիայի «Հմեյմիմ» և «Տարտուս» ռուսական ռազմաբազաների վրա հարձակման համար ԻՊ-ի գրոհայինների օգտագործած անօդաչուներին: Նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը, գրում է rusarminfo.ru-ն:


Ադրբեջանի զինուժը հունվարի 20-ին Արցախի հյուսիսում հայկական դիրքերի վրա նռնակ է նետել անօդաչու սարքից: Ավելի ուշ ևս մի հարձակում է իրականացվել: Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ադրբեջանի զինուժն ականի փոխարեն նռնակ է օգտագործել՝ ամրացված սովորական ապակե բաժակի մեջ: Երկու հարձակումների հետևանքով զոհեր և վիրավորներ հայկական կողմից չեն եղել:


«Այդ անօդաչու սարքերը պատրաստվել են թուրքական հատուկ ծառայությունների պատվերով: Կարծում եմ, որ թուրքական հատուկ ծառայությունները ներգրավված են եղել Սիրիայում ռուսական բազաների ուղղությամբ հարվածներին և այնուհետև փոխանցել են հարվածների իրականացման կոնստրուկցիան և տեխնիկան Ադրբեջանին: Դա ցույց է տալիս՝ ով է իրականում կանգնած եղել ռուսական բազաների ուղղությամբ հարվածների հետևում»,- ասել է Վլադիմիր Եվսեևը լրատվամիջոցի հետ զրույցում:


Նրա խոսքով՝ Արցախում նման անօդաչու սարքերի արդյունավետությունը շատ ցածր է, քանի որ հնարավորություն չկա հարվածներ հասցնելու կոնկրետ թիրախների ուղղությամբ:


Փորձագետի խոսքով՝ նման տեսակի հարվածների ժամանակ անհնար է ապահովել թիրախային ռմբակոծում, և հնարավոր չէ թիրախավորել, նման անօդաչու սարքերի օգնությամբ հարձակումներն ունեն բացառապես հոգեբանական ազդեցություն:


Վլադիմիր Եվսեևը նաև նշել է, որ նման անօդաչու սարքեր խոցելու ամենաարդյունավետ միջոցը ռուսական «Պանցիր» համակարգն է: Փորձագետը կարծում է, որ Երևանը պետք է Մոսկվայի առաջ հարց դնի Հայաստան այդ համակարգերի մատակարարումների մասին: