24.12.2024
Ղարիբաշվիլի. Թբիլիսին կողմ է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը
27.10.2015
Ղարիբաշվիլի. Թբիլիսին կողմ է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հարավային Կովկասի անվտանգության հարցերին վերաբերվող միջազգային համաժողովին հայտարարել է, որ Թբիլիսին կողմ է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը: Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունը վերջին տարիներին կոնկրետ քայլեր է ձեռնարկել ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման համար առևտրի, տրանսպորտի, զբոսաշրջութան, մշակույթի, մարդկանց միջև շփումների ոլորտում, փոխանցում է vz.ru կայքը: Ղարիբաշվիլին նշել է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման երկխոսության Աբաշիձե-Կարասին ձևաչափին այլըտրանք գոյություն չունի: Երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն այնուամենայնիվ առաջարկում է վրացական ղեկավարությանն ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման և Վրաստանի ու ՌԴ-ի բարձրագույն իշխանությունների ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար: