19.04.2025
Հայացք Բաքվից. Կրոնական ծայրահեղականության խնդիրը միշտ ակտուալ է Ադրբեջանի համար
prev Նախորդ նորություն

Իրանը պատրաստ է ակտիվացնել ՀՀ հետ համագործակցությունը գազի մատակարարումներոի ոլորտում

Իրանը պատրաստ է ակտիվացնել Հայաստանի հետ համագործակցությունը գազի մատակարարումներոի ոլորտում: Mehr գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության ղեկավար Համիդ Ռեզա Արաքին:


Նա նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև գազի և բարտերային պայմանագրերի կնքումից բացի, Թեհրանը նաեւ պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Երեւանի հետ գազի ոլորտում: Ավելին. նրա խոսքով, Հայաստանն, իր հերթին, խոստացել է մեկ մլն խմ իրանական գազի դիմաց Իրան արտահանել 3կվտ/ժամ էլեկտրաէներգիա:


Անդրադառնալով Իրանից Հայաստան գազի արտահանման ծավալների աճի հնարավորությանը, Համիդ Ռեզա Արաքին նշել է, որ Իրանը կարող է մեծացնել գազի արտահանման ծավալները Հայաստան, բայց հայկական կողմը չի կարող ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան:


Կողմերը պայմանավորվել են հանդիպում կազմակերպել, որպեսզի քննարկեն հազի մատակարարումների ծավալները: Նախարարի խոսքով՝ Իրանի հետ բանակցությունները կարող են վարել Հայաստանի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորի ընկերությունները:

Երեւանը սովորելու շատ բան ունի Փարիզից. Սերժ Սարգսյանը՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար