25.12.2024
Սոցիոլոգներ. Վլադիմիր Պուտինի վարկանիշը նոր ռեկորդ է սահմանել
23.10.2015
Սոցիոլոգներ. Վլադիմիր Պուտինի վարկանիշը նոր ռեկորդ է սահմանել

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունության հավանության արժանացնելու վարկանիշը գերազանցել է նախորդ ռեկորդը հասնելով 89,9%-ի: Այդ մասին հայտարերել են Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի սոցիոլոգները: Ըստ սոցիոլոգների, Վլադիմիր Պուտինի գործունության հավանության արժանացնելու վարկանիշը նոր ռեկորդ է սահմանել հասնելով 89,9%-ի: Այդ ցուցանիշը գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2015թ.-ին, ամսեկան միջինը 89,1 տոկոս: Ինչպես նշում է կենտրոնը, ՌԴ-ի նախագահի գործունեությանն աջակցման այսքան բարձր ցուցանիշը սահմանվել է առաջին հերթին Սիրիայում գործողությունների, ռուսական օդուժի ահավեկիչների հարվածելու հետևանքով: Այդ իրադարձություններն ամենակարևորն են համարել հարցվածների 26%-ը: Կենտրոնի տվյալներով, ՌԴ-ի նախագահի գործունեությունը մեկուկես տարի շարունակ դրական է գնահատում հարցվածների ավելի քան 80%-ը: Ըստ սոցիոլոգների, Պուտինի վարկանիշը սկսել է աճել 2014թ.-ի աշնանը՝ Ղրիմն ու Սևաստոպոլը ՌԴ-ի վերամիավորվելու հետ կապված, 2014թ.-ի մարտին միջինը հասնելով 76,2 տոկոսի, ապրիլին՝ 82,2 տոկոս, իսկ մայիսին՝86,2 տոկոս, փոխանցում է Ռիա Նովոստին: