Կիեւում ազատ են արձակել շինանյութի Սերգեյի առեւանգված որդուն ու նրա ըկերոջը. դեսպան
Կիևում առևանգված հայաստանցի խոշոր գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն ու նրա ընկերոջը հայտնաբերել են։
Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը։ ՀՀ դեսպանը, մասնավորապես, գրել է. «Ընկերներ, ուրախ նորություն ունենք։ Կիևում 2017թվականի նոյեմբերի 12-ին առևանգված ՀՀ քաղաքացիներ Արմանն ու Սամվելն ազատության մեջ են»։
Անդրանիկ Մանուկյանը նաև հայտնում է, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հայտնել։ «Լավ է, երբ ամեն ինչ լավ է ավարտվում»,- հավելել է դեսպանը։
Հայաստանյան խոշոր գործարարներից մեկի՝ Սերգեյ Մանուկյանի ("Շինանյութի" Սերգեյի) որդու եւ նրա ընկերոջ առեւանգման դեքը տեղի էր ունեցել Կիեւում, որտեղ Արամ Մանուկյանը մտադիր էր զբաղվել խաղային բիզնեսով՝ մասնավորապես «GoodWin» բուքմեյքերական գրասենյակների բացմամբ:
Երևանում «GoodWin»-երի ցանցը պատկանում է «Շինանյութի Սերգեյ»-ին: Հավելենք, որ առևանգվածը Գեղարքունիքի մարզպետի կնոջ զույգ եղբայրն է: