Հայաստանում հոկտեմբերի 13-ի դրությամբ հավաքվել է մոտ 276.000 տոննա խաղող: Նշենք, որ այդ ցուցանիշը նախորդ ամբողջ տարվա ընթացքում կազմել է 261.000 տոննա: Ինչպես հայտնում է ՀՀ գյուղնախարարության մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 13-ի դրությամբ մթերվել է 196.000 տոննա խաղող՝2014թ.-ի 184.000 –ի համեմատությամբ: Այսօրվա դրությամբ հանրապետությունից արտահանվել է 6700 տոննա խաղող՝նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4700-ի համեմատ: Այս տարվա խաղողի բերքը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ծավալները: Առատ բերքը, սակայն լուրջ խնդիրներ է առաջացնում սպառման հետ կապված: Այդ մասին են վկայում ՀՀ-ի տարբեր շրջաններիկ բազմաթիվ բողոքի ակցիաները: Երկրի իշխանություններն իրենց հերթին հավաստիացնում են, որ ամբողջ բերքը մթերվելու է: