16.04.2025
Պեսկովը պատմել է, թե ինչն ամենից շատ չի սիրում Պուտինը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Նավթի գների անկման ֆոնին Ադրբեջանը չգնաց տնտեսության լուրջ բարեփոխումների

Ադրբեջանի տնտեսությունը կախված է նավթի գներից։ Եթե երկիրը 12 տարվա նավթային բումի ժամանակ կարողանար պայմաններ ստեղծել ոչ նավթային ոլորտի զարգացման համար, ապա իրավիճակը երկրում այլ կլիներ։ Սակայն Ադրբեջանի տնտեսության աճի տեմպերն ու ներդրումները կրճատվել են։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը։

Նա նշել է, որ իրականացվել են Շահդենիզ–2 նախագիծը, ԹԱՆԱՓ գազամուղն ու Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը։

Ըստ նրա, նավթի գների անկման ժամանակ կային սպասելիքներ, որ Ադբեջանը կգնա երկրի տնտեսության լուրջ բարեփոխումների, սակայն դա տեղի չունեցավ։

Ադրբեջանն ավելացնում է իր տարանցիկ ներուժը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան