26.12.2024
Վրաստանը ՆԱՏՕ-ի նախաշեմին. հետագա ուղին կանխորոշվա՞ծ է
28.09.2015
Վրաստանը ՆԱՏՕ-ի նախաշեմին. հետագա ուղին կանխորոշվա՞ծ է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի վերջերս Վրաստան կատարած այցը, Վազիանում ՆԱՏՕ-ի ուսումնա-մարզական կենտրոնի բացումը պաշտոնական Թբիլիսիի մոտ կամ գոնե նրա բարձաստիճան որոշ պաշտոնյաների մոտ առաջացրել է եվրոատլանտյան էնտուզիազմի նոր լիցք: Վրացի պաշտոնյաների հայտարարություններում կարմիր գծի պես անցնում է այն միտքը, որ ՆԱՏՕ-ն հարավկովասյան հանրապետության միակ պաշտպան է արտաքին ագրեսիայից և այդ պատճառով Թբիլիսին շարունակում է ուղենիշն այդ կազմակերպության անդամակցելու ուղղությամբ: Սեպտեմբերի սկզբին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, ելույթ ունենալով Լոնդոնում, հայտարարել է, որ Թբիլիսին հույս ունի շուտափույթ անդամակցելու ՆԱՏՕ-ին Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով: «Մենք անդամակցության հույս ունենք, մենք ցանկանում ենք անդամակցել ՌԴ-ի գործողությունների պատճառով: Այժմ մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, հասկանում ենք, թե ինչ կարող է տեղի ունենալ Մոլդովայում, Վրաստանն էլ հաջորդն է»,-նշել էր նա: Այդ էնտուզիազմը շուտով վերածվեց հիասթափության: Մի քանի օր առաջ BBC-ին տված հարցազրույցում տիկին Խիդաշելին հայտարարեց, որ իր երկիրը կորցնում է իր հավատը դեպի ԵՄ-ը և ՆԱՏՕ-ն: Բանն այն է, որ 2016թ.-ի Վարշավայի գագաթաժողովի ընթացքում հայտարարվել է այդ կազմակերպությանը Մոնտենեգրոյի անդամակցության մասին: Դա այն դեպքում, երբ Վրաստանը արդեն 21 տարի ծեծում է դաշինքի դուռը: Մի կողմ թողնենք վրացի պաշտոնյայի վախերը ՌԴ-ից եկող ինչ-որ սպառնալիքներից, քանի որ դա առանձին քննարկման թեմա է, և փորձենք գտնել պաշտպանության նախարարի այդ ջանքերը, որոնք, ըստ նրա, Բրյուսելում հավուր պատշաճի չի գնահատվում: Այն, որ Վրաստանին ՆԱՏՕ-ը ոչ ոք չի պատրաստվում ընդունել պարզ է դարձել վաղուց և այդ ծրագրերի վրա խաչ է քաշել Միխայիլ Սահակաշվիլին, ով 2008թ.-ին ռազմական արկածախնդրության գնաց Ցխինվալի նկատմամբ՝ կորցնելով, գոնե ֆորմալ առումով վրացական համարվող տարածքները: Հայտնի է, որ տարածքային չլուծված խնդիրներ ունեցող երկրներին ՆԱՏՕ-ի չի պատրաստվում ընդունել իր կազմ: Չնայած դիվանագիտական ռևերանսներ, ուսին թակելը և դրական արձագանքները տեղ են գտնելու: Եվ այժմ էլ Ստոլտենբերգը ասում է, որ Վրաստանը ունի բոլոր անհրաժեշտ գործիքները, որոնք նրան անհրաժեշտ են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Ինչպես երևում է այդ լղոզված հայտարարություններից, անդամակցության մասին խոսք չի գնում, այլ նշվում է ինչ-որ աբստրակտ առաջխաղացման մասին: Սակայն դա չի նշանակում, որ Բրյուսելում հրաժարվել են Թբիլիսին օգտագործել որպես Հարավային Կովկասում Մոսկվայի դեմ բուֆերային գոտի: Այդ ռազմավարությունը, իհարկե, մնում է ուժի մեջ: Ռուսական արջին հունից հանելու համար դաշինքին անհրաժեշտ չէ Վրաստանին ընդգրկել իր կազմ: Պետք է Թբիլիսիի մերձակայքում բացել դաշինքի ուսումնա-մարզական կենտրոն: Դա համալիր կենտրոն է, որն իր մեջ ներառելու է մի քանի կառույցներ՝ Թբիլիսիիի Կրցանիսիի ազգային ուսումնական կենտրոնը և Վազիանում գտնվող ռազմական կայանի օբյեկտները, ներառյալ մարտավարական դաշտը և հրաձգարանը: Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ կապակցությամբ բազմաթիվ անգամ զգուշացրել է, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի կառույցների հայտնվելը կբարձրացնի երկկողմ հարաբերությունների սրությունը: Սակայն դաշինքի պաշտոնյաները համառորեն պնդում են, որ որևէ երրորդ կողմի չի կարող ազդել գործընկեր երկրի տարածքում ՆԱՏՕ-ի կենտրոնի բացման վրա: Վրաստանը նաև հանդիսանում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության համար զինվորներ մատակարարող: Այդ երկրում զոհվել են վրացի 30 զինվորներ և սպաներ: Սա մեծ ցուցանիշ փոքր երկրի համար: Մինչև 2014.-թ Աֆղանստանում վրացի զինվորականների թիվը հասնում էր 1675-ի, որը ՆԱՏՕ-ի կազմի մեջ չմտնող երկրներից ամենամեծ առաքելությունն էր: Այժմ Աֆղանստանում գտնվում է 850 վրացի զինվորական: Վրացական հասարակության մեջ փոփոխության է ենթարկվում դաշինքին անդամակցելու կողմնակիցների թիվը: Եթե 2013թ.-ին ՆԱՏՕ-ին անդամակցելու կողմ էր հարցվածների 82%, ապա 2014թ.-ին՝այդ ցուցանիշը 72%, իսկ այս տարի՝ 68%: Վրաստանում տեղի են ունենում ցույցեր, որոնց կողմնակիցները՝ մասնավորապես ՞Իրակլի Երկրորդի հասարակություն" ՀԿ կոչ է անում երկիրը հայտարարել չեզոք պետություն և գնալ ՌԴ-ին հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման: Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելուն կարող է խոչընդոտել Ջավախքի հայ բնակչության գործոնը: Այդ հայաբնակ շրջանի ՀԿ-ները դեռևս 2012թ.-ին հայտարարել են, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է առաջացնել այդ երկրամասում բողոքական տրամադրությունները: Ջավախքի հայկական կազմակերպությունները պնդում են, որ պաշտոնական Թբիլիսին կարող է իր պատճառներն ունենալ դաշինքին անդամակցելու համար: Սակայն Ջավախքի հայերը չեն պատրաստվում հանդուրժել թուրքական զորքերի առկայությունն այդ տարածքում, անկախ այն հանգամանքից, թե որ երկրի մաս են դրանք հանդիսանում: Ջավախքի գործոնի չեզոքացման համար Վրաստանի իշխանությունները ՆԱՏՕ-ական հասարակական կառույցների հետ ակտիվորեն բացատարկան աշխատանքներ են տանում և փորձում հայերին դուրս մղել Ջավախքից: Հատկապես ակտիվ է գործում քարոզչական առումով ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնը Ախալքալաքում: Այդ կառույցը տարբեր թրեյնինգներ է կազմակերպում, ցուցահանդեսներ ՆԱՏՕ-ն և Վրաստանը թեմաներով: Առկա է վտանգը, որ ՌԴ-ի կամ ՀՀ-ի կողմից համարժեք հակաքայլերի բացակայության դեպքում Ջավախքի գործոնը չեզոքացնելու ՆԱՏՕ-ի ու վրացական իշխանությունների քայլերը միայն կավելանան: Սարգիս Տերտերյան, «Ритм Евразии»