25.12.2024
Եվրոպայի խորհուրդը դադարեցնում է մարդու իրավունքնեի հարցերով համագործակցությունը Բաքվի հետ
07.10.2015
Եվրոպայի խորհուրդը դադարեցնում է մարդու իրավունքնեի հարցերով համագործակցությունը Բաքվի հետ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն հոկտեմբերի 7-ին նախարարների կոմիտեին տեղեկացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խմբում Եվրոպայի խորհրդի մասնակցությունը կասեցնելու՝ իր որոշման մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մամլո գրասենյակը: «Սկսած 2014 թվականի հոկտեմբերից, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները մասնակցում էին Բաքվում անցկացվող հանդիպումներին, որոնց նպատակը Ադրբեջանի իշխանությունների և հասարակության միջև երկխոսության վերականգնումն էր: Չնայած այդ նախաձեռնությանը, մարդու իրավունքների վիճակն, ընդհանուր առմամբ, այդ երկրում էապես վատացել է: Աճում է բանտարկված իրավապաշտպանների թիվը: Եվրոպայի խորհուրդը տագնապեցնող տեղեկություններ է ստացել ազատազրկման վայրերում նրանց պահման պայմանների վերաբերյալ: ԵԽ գլխավոր քարտուղարն իր այդ որոշման մասին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,- նշված է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մամլո գրասենյակի հաղորդագրության մեջ, հայտնում է Ազատությունը: