Բրայզա. Թրամփն իր արտաքին քաղաքականությունում Հր.Կովկասին հատուկ ուշադրություն չի դարձնում
Թրամփն իր արտաքին քաղաքականությունում Հարավային Կովկասին հատուկ ուշադրություն չի դարձնում, քանի որ այդ տարածաշրջանը նրան ծանոթ չէ։ Սակայն Թրամփը դեմ չէր Կոնգրեսի` Վրաստանին զենք տրամադրելու որոշմանը։ Պետքարտուղար Թիլերսոնը սկսել է իրականացնել նույն քաղաքականությունը, ինչ Օբամայի վարչակազմը։ Այդ մասին հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, փորձագետ Մեթյու Բրայզան։
Նա նշել է, որ սկզբից Օբաման նույնպես ցանկացել է դադարեցնել Բուշի ագրեսիվ քաղաքականությունը Հարավային Կովկասում ու վերբեռնել հարաբերությունները ՌԴ–ի հետ, սակայն նա գնաց Վրաստանի հետ սերտացմանն ու ԱՄՆ–ի`Հարավային Կովկասում դիրքերի ամրապնդմանը։
Նա հավելել է, որ Թրամփը թույլատրել է զենք տրամադրել Վրաստանին, քանի որ Կոնգրեսի կողմից կան կասկածներ ՌԴ–ի նկատմամբ վերջինիս համակրանքի հարցում։