24.11.2024
Կրակովում կայացել է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
prev Նախորդ նորություն

Վրացիները երկրի գլխավոր խնդիր են կրկին անվանել գործազրկությունը

Վրացիների շրջանում ԱՄՆ Ազգային-դեմոկրատական ինստիտուտի (NDI) կողմից դեկտեմբերին անցկացված հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ հարցվածների միայն 26 %-ն է կարծում, որ Վրաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ։

Անցած տարվա ապրիլին և հունիսին անցկացված հարցումներն ի հայտ էին բերել հավասարություն սկեպտիկների և լավատեսների միջև, սակայն ներկայիս հարցումը ցույց է տվել հասարակությունում սկեպտիցիզմի աճ. 39%-ը պատասխանել է, որ երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ։

Հարցվածները երկրի գլխավոր խնդիրներ են անվանել գործազրկությունը՝ 54%, գնաճը՝ 35%, աղքատությունը՝ 30%։ Նախորդ հարցման համեմատ՝ երկրի տարածքային ամբողջականության խնդիրն իջել է ցուցակում 5-րդից 6-րդ հորիզոնական։