10.09.2025
Հայացք Բաքվից. Ադրբեջանը դեռևս մնում է ներկրումից կախված պետություն
27.02.2017
Հայացք Բաքվից. Ադրբեջանը դեռևս մնում է ներկրումից կախված պետություն

Ադրբեջանն այսօր դեռևս մնում է ներկրումից կախված պետություն։ Այդ մասին Echo.az–ի հետ զրույցում հայտարարել է Կայուն զարգացման հետազոտական կենտրոնի ղեկավար Նարիման Աղաևը։ «Պետությունը 30%–ով մնում է կախված ներկրվող ապրանքներից և դժվար թե մոտակա ժամանակներում հնարավոր լինի լուծեկ այդ հարցը։ Այդ պատճառով պարենային անվտանգության հարցը միշտ մնում է օրակարգում»,–նշել է նա։ Ըստ նրա, յուղը 50%–ով ներկրվում է, մսի ոլորտում իրավիճակը մի փոքր ավելի լավ է`10%։ Նա նշել է, որ Ադրբեջանը ներկրում է ցորենի 30%–ը ։ Փորձագետի խոսքով, եթե երկրում առկա լիներ խորը վերամշակման տեխնոլոգիաներ հնարավոր կլիներ ավելի քան հարյուր անուն ապրանք արտահանել այլ երկրներ։ Ադրբեջանի արտահանման հիմնական ապրանքը նավթն է։ Նավթագազային ոլորտը կազմում է Ադրբեջանի արտահանման 88,52%–ը`երկիրը շարունակում է մեծ կախվածություն ունենալ նավթի համաշխարհային գներից։