24.11.2024
Ադրբեջանը սկսել է նոր սերնդի զենքերի արտադրությունը
prev Նախորդ նորություն

Թուրքիայից 20 ավտոբուս զինյալներ են ներթափանցել Սիրիա. ի՞նչ կասեն ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն

Չնայած ԱՄՆ-ի զգուշացումներին՝ Թուրքիայից զինլայներ են ներթափանցել Սիրիա: Ինչպես հայտնում է թուրքական DHA գործակալությունը, հունվարի 19-ին 20 ավտոբուս զինլաներ են ներթափանցել «Սիրիական ազատ բանակ» կոչվող խմբավորման վերահսկողության տակ գտնվող Սիրիայի տարածք։


Նշվում է, որ անհայտ ազգության զինյալները Սիրիայի Ազեզի շրջան։ «Թուրքական աջակցությունը վայելող զինված խմբավորումները Սիրիայում շարժվում են քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրինի շրջան», - նշում են թուրքական այլ աղբյուրները։


Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը հայտարարել է, թե անպայման գործողություն են սկսելու Սիրիայի քրդերի դեմ եւ ներկայում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։


Ռազմական նախապատրաստությունները ողջ թափով ընթանում են այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդերին վերջնաժակետ է հայտարարել. կամ մեկշաբաթյա ժամկետում լքեն զբաղեցրած դիրքերը կամ պատրաստ լինեն ոչնչացման գործողության։


Ավելի վաղ ԱՄՆ–ը զգուշացրել է Թուրքիային գործողություն չսկսել Սիրիայի քրդերի դեմ եւ կենտրոնանալ միայն ԻՊ–ի դեմ։


Հաղորդվում է, որ այս պահին Թուրքիայում սպասում են ՌԴ մեկնած ազգային հետախության ծառայության պետի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հանդիպմանը ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ հետ, որից հետո թուրքական կողմը կորոշի ինչ քայլեր ձեռնարկի Սիրիայի քրդերի դեմ։