Թուրքական EJDER մոդիֆիկացված զրահամեքենաները շուտով տրամադրվելու են Վրաստանի զինված ուժերին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԳՇ պետ Վլադիմիր Չաչիբայան, փոխանցում է Грузия-Online–ն։ Վրաստանի պաշտպանության նախարարն ու ԳՇ պետն այցելել է Վազիանի ռազմակայան, որտեղ հետևել են EJDER–ի փորձարկումներին։ ԶԼՄ–ների տվյալներով, Թուրքիան Վրաստանին է տրամադրելու 100 այդպիսի զինտխենիկա։ Բրյուսելում վերջերս տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի ու Թուրքիայի նրա գործընկեր Ֆիքրի Ըշիքի հանդիպումը, որտեղ քննարկվել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի եռակողմ ռազմական համագործակցության հարցը։ Մայիսին Թբիլիսիում տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որտեղ նախատեսվում է ստորագրել եռակողմ համագործակցության հուշագիր։