Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ այնժմ ՀՀ-ում ներդրումների կատարաելու համար լավագույն ժամանակն է։
Նման հայտարարություն Կարապետյանն արել է РИА Новости-ի հետ հարցազրույցում: Նա պատմել է, որ Հայաստանը մտադիր է օտարերկրյա ներդրումների համար առավելագույն հարմար պայմաններ ստեղծել: Վարչապետը նաեւ նշել , որ «Հայաստանի ներդրողների ակումբի» ճանապարհային քարտեզի շրջանակում նշված է, թե կոնկրետ ինչ նախագծերում է ռուսական բիզնեսը ներդրումներ անելու:
Այս համատեքստում նա հիշեցրել է, որ նոյեմբերի 13-ին Երևանում «Տաշիր» ընկերությունների խումբը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Հայաստանի ներդրողների ակումբ» նախաձեռնության շրջանակում ներկայացրել են հանրապետության էներգետիկ ոլորտում ներդրումային ծրագիր՝ ընդհանուր ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար ծավալով:
Կարապետյանի խոսքով, 2015 թ-ից «Տաշիր» ընկերությունների խմբի ակտիվի մեջ մտնող Հայաստանի էլեկտրական ցանցերում ներկայիս ենթակառուցվածքի վերակառուցման և էլեկտրաէներգիայի կոմերցիոն հաշվարկի ավտոմատ համակարգի ներդրման համար առաջիկա տարիներին կուղղվեն մոտ 900 միլիոն դոլարի ներդրումներ:
«Հայաստանի էներգետիկ ոլորտում «Տաշիր» ընկերությունների խմբի ևս մի ներդրումային նախագիծ կդառնա «Շնող» ՀԷԿ-ի կառուցումը, դրա համար կներդրվի մոտ 200 միլիոն դոլար», - ասել է նա:
Նշվածից բացի, ասել է Կարապետյանը, իրականացվում են խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, ինչպիսին է՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը, մայրաքաղաքում նոր բնակելի համալիրի կառուցումը, իրականացման փուլում է Երևանում նոր «Նոյ» էթնիկ թաղամասի կառուցման նախագիծը, որտեղ բացի բնակելի համալիրից՝ տեղակայված կլինեն հյուրանոցներ, արվեստանոցներ և արհեստանոցներ:
Գյումրիում «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի վերականգնման նախագծ է իշականացվում, նշել է վարչապետն ու հավելել, որ նախապատրաստման փուլում են նաև Հայաստանի մի քանի մարզերում այլ հիմնական զբոսաշրջային ուղղություններով ներդրումային ծրագրեր: Հայաստանի վարչապետը նաև ընդգծել է հանքարդյունաբերության, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտներում խոշոր ներդրումային նախագծերը:
Հանքարդյունաբերությունից հետո, որը մեծ վնաս է հասցնում Հայաստանի շրջակա միջավայրին, Կարապետյանը խոսել է ՀՀ-ում «օր օրի ավելի մեծ տարածում ստացող օրգանիկ և ջերմոցային գյուղատնտեսությունը», որի արտադրանքը մեծ պահանջարկ ունի:
«Բոլոր նախագծերի դրական ազդեցությունը կնկատվի աստիճանաբար և սոցիալական և տնտեսական դրական փոփոխությունների նոր փուլ կբացի, ինչպես նաև «միջազգային հարթակներում կամրապնդի Հայաստանի իմիջը՝ որպես երկիր, որտեղ հարմար է ապրել, հանգստանալ և բիզնես վարել», - ասել է նա ու հավելել, որ կառավարության նպատակներից մեկը երկրում բիզնես վարելու համար առավելագույն հարմար պայմանների ստեղծումն է: