24.11.2024
Թուրքական ԶՈւ-ն կհեռանա Աֆրինից, երբ հասնի իր առջև դրված նպատակներին. Անկարա
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Աֆրինում գործողության նպատակը քրդերի միջև պատնեշ ստեղծելն է

Թուրքիան չի թաքցնում, որ իր սահմանների երկայնքով քրդական ինքնավարությունների կամ անկախ պետության ստեղծումը վտանգավոր է թուրքական պետականության համար։ Նրանք կարծում են, որ այդ միավորները դիմադրության օջախների և բազաներ կլինեն նաև թուրքական քրդերի համար։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Սերգեյ Պրոստակովը։

Նա նշել է, որ «Եփրատի վահան» գործողության ժամանակ Թուրքիան արդեն պատնեշ ստեղծել է քրդական տարածքների` Աֆրինի ու Ռոժավայի միջև, սակայն ցուցադրել է թուրքամետ ուժերի թուլությունը. Անկարան ստիպված էր կիրառել սեփական զինված ուժերը։

Ըստ նրա, Աֆրինում գործողությունն Էրդողանի համար ունի նաև ներքաղաքական նշանակություն`նա պետք է հաշվի առնի ազգայնականների շահերը երկրի ու խորհրդարանի ներսում։